38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հոգեծնող Փաշինյանը

Հոգեծնող Փաշինյանը
17.08.2024 | 09:28

Երեկ Երևանում բանտից ազատվեց մի նախկին պաշտպանության նախարար , որը երեք տարի բանտային կուշտ կյանքից հետո արժանացավ մի փոքրիկ հաղթահանդեսի:

Հարազատները, մտերիմները ուրախության աննկարագրելի զգացումներով դժնդակ զնդանի մոտ դիմավորեցին Դավիթ Տոնոյան անձնավորությանը' մարդ, որը կրում է ուղղակի անձնական պատասխանատվություն 2020 թվականի դառը պարտության համար։ Իհարկե, մեզ այդ անձը բնավ չի հետաքրքրում, բայց ցանկություն կա անդրադառնալու այն երևույթին, որը կարելի է անվանել «Նիկոլի հոգեզավակություն»։

Նման մի քանի տասնյակ բարձրաստիճան հայ զինվորականներ կան, որոնք պատերազմում կրած պարտության համար չեն կրել և ոչ մի պատասխանատվություն, չեն ապաշխարհել, և ավելին, բացառիկ հանգիստ կերպով շարունակում են ապրել, աշխատել, փող ստանալ, երեխաներ ամուսնացնել, թավալ տալ սրճարաններում։

Այդ կարգի գեներալ կոչվածների շարքում առանձնահատուկ չարագուշակ դերակատարում են ունեցել Վաղարշակ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ մի հարուստ երիտասարդ պետ գեներալը։

Ի՞նչն է սրանց բոլորին միավորում: Դրանց պաշտոնական արևածագը սկսվել է ՔՊ առաջնորդի ձեռամբ, նույնիսկ կարելի է պնդել, որ ՔՊ ղեկավարը դրանց սիրասուն հոգեծնողն է։ Հոգեզավակի երևույթը շատ տարածված էր դեռ հին Հռոմում և շատ կայսրեր ունեին իրենց հոգեզավակները։

Օրինակ, Հուլիոս կեսարի հոգեզավակներն էին Անտոնիոսը, ապագա Օգոստոս կայսրը, Բրուտոսը: Մարդիկ, որոնք իրենց խիզախ, քաջարի կյանքի ավարտին ինքնասպան եղան, ինքնասեր քաջությունը վեր դասելով պարտության պատասխանատվությունից և անձնական ստորացումից։

Ի՞նչն էր միավորում Կեսարի այդ հոգեզավակներին, մարդկային ինչպիսի հատկանիշներ ունեին երիտասարդ հերոսները:

Դրանք բոլորը Հռոմի քաղաքական երևելի ընտանիքների զավակներ էին, որոնք Կեսարի հետ մասնակցել էին հեռավոր արշավանքներին, կրել զրկանքներ, մարտնչել գալլերի, գերմանիկների, կիմրների և այլ ռազմատենչ ցեղերի դեմ, ուսուցանել էին փիլիսոփաների դպրոցներում, հանրային օրենսդիր կյանքի դպրոցն էին ավարտել:

Իհարկե, 2060 տարի առաջ ապրած այդ խիզախ հերոսներին դժվար է համադրել հայ բարձրաստիճան սպաների զգալի մասին, դժվար է ակնկալել որ նրանք կլինեն մեր հերոսը։

Ինչու՞:

Որովհետև նրանք հոգեզավակ են մի ՔՊ ղեկավարի, որը խաբեության, փախուստի, նենգափոխման, հրաժարումի վարպետ է։

Մի՞թե նրանք չէին լինելու անպատասխանատու, ցինիկ, խաբեբա, հայրենիք կործանող։

Ահա այդպիսին են ՔՊ ղեկավարի հոգեզավակները:

Մի՞թե նրանք նման չեն իրենց հոգեծնողին, որը նոյեմբերի 9-ից օրեր շարունակ փախուստի մեջ էր և լքել էր պետական պաշտոնը։

Այնպես որ, հարգելի ժողովուրդ, մի զարմացեք Տոնոյանի և այլոց ցինիկ վարքագծի վրա։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ

šÃ‚ƒÃ‚˘Ă˘â€šÂ¬/5516741" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե